Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Աղբահանության և վերելակների հարցը կլուծվի 5 տարիների ընթացքում, ոչ թե ամիսների (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը  ներկա է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համագումարին, որտեղ պետք է ընտրվի նոր վարչություն: Քաղաքապետը ընտրություններին մասնակցում է միայն որպես քվեարկող: Թե ինչո՞ւ չի առաջադրվել կուսակցության վարչության անդամ, Հայկ Մարությանն ասաց, որ դա իր որոշումն է:

«Ես վստահում եմ իմ կուսակից ընկերներին, իմ ընտրությունով նաև վերաբերմունքս կհաստատեմ»: 

 Անդրադառնալով իր պաշտոնավարմանը, քաղաքապետը նշեց, որ երբևէ  վարչապետի կողմից դժգոհություն չի լսել:

 Ե՞րբ կլինի տրանսպորտի նոր ցանց հարցին՝ քաղաքապետը  պատասխանեց, տրանսպորտի ցանցի նախագիծը չի կարող մշակվել երկու-երեք ամիսների ընթացքում:

«Բանկերը, որոնք պետք  է հետո վարկային միջոցներ տրամադրեն պահանջում են մեկուկեսից երկու տարի ժամկետ՝ նախապատրաստական փուլ են ասում: Ես իրենց ասել եմ՝ մենք այդ ճանապարհով չենք գնալու, մենք շատ ավելի արագ ենք գնալու: Մեր թիմին հանձնարարական եմ տվել, որ մենք պետք է մաքսիմալ արագ աշխատենք՝ ինձ չի հետաքրքրում, գիշեր-ցերեկ դա պետք է արվի և արվում Է:  Վերջնական փաթեթը  ուղարկել ենք Կառավարություն, որտեղ անցյալ շաբաթ քննարկվել է: Կառավարությունը նույնպես հավանություն է տվել  այն բոլոր մոտեցումներին, որոնք մենք ներկայացրել ենք»:

Հայկ Մարությանը կարծում է, որ տրանսպորտը պետք է պատկանի պետությանը:

«Երբ մասնավորը մտնում է դրա մեջ, բնականաբար իր շահն է հետապնդում, և այդ շահը ավելի է բարձրացնելու տրանսպորտի սակագինը, ըստ իս՝ այն պետք է անի պետությունը, որպեսզի լինի էժան և պատասխանատվություն կրի»,- հավելեց քաղաքապետը:

 Նա շարունակեց պնդել, որ նոր տրանսպորտի ցանց ունենալու համար անհրաժեշտ է առնվազն երկու տարի:

Անդրադառնալով  նախընտրական քարոզչության ժամանակ իր տված խոստումներին, թե առաջնայինը պետք է աղբահանության և վերելակների հարցը լուծի, քաղաքապետն ասած, որ այդ խոստումները տրվել են հինգ տարվա մեջ իրականացնելու համար և ոչ ամիսների: Հայկ Մարությանը հավաստիացրեց, որ իր խոստումներն ի կատար է  ածելու:

 Մանրամասները՝ տեսանյութում: