Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես արդարադատությանը երբեք չեմ միջամտել, դատարանների դռներ չեմ փակել. Քոչարյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի  գործով դատավարության ընթացքում ամբողջ օրը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին հայտնում։

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արթուր Դանիելյանին ինքնաբացարկները հայտնեցին և պաշտպանական կողմը և տուժողի ներկայացուցիչը։

Դատավորին ինքնաբացարկ հայտնելու  առաջարկ արեց նաեւ  Ռոբերտ Քոչարյանը նշելով՝ վատ է զգում, որ իր կողմից նշանակած դատավորի նկատմամբ նման բացասական վերաբերմունք է ձևավորվել և որ տարիների ընթացքում համակարգում լինելով այսպիսի համբավ ձեռք բերելը լավ բան չէ:

«Քանի որ Սեդա Սաֆարյանի վերջին հատվածն ինձ էր վերաբերվում ի տարբերություն այսօրվա իրադարձությունների.  ես դատավարական գործընթացներին չեմ միջամտել։ Ես ձեզ նշանակելուց հետո չեմ տեսել։ Ես արդարադատությանը երբեք չեմ միջամտել, դատարանների դռներ չեմ փակել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Դիմելով Քոչարյանին՝  տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ասել էր, որ «ձեր նկատմամբ գործ չի կարվելայլ գործ է կարվել 2008թվականին բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ»։

Դատավարության մասնակիցներին լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ.  որոշում կհրապարակվի հունիս 18-ին,  ժամը 16:00-ին

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը լսում է   Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ՝ Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքները։

 

 

: