Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Պատիվ եմ ունեցել անձնապես ծանոթ լինել Արամ Խաչատրյանի հետ. Պավել Կոգան (տեսանյութ)

Արամ Խաչատրյան համերգասրահում երեկ և այսօր անցկացվեց Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլը։ Նախորդ փուլերը հաղթահարած չորս մասնակիցները՝ Ճան Ճենյանը, Միսո Գաոն՝  (Չինաստան), Օքսանա Շևչենկոն (Ղազախստան), Հռիփսիմե Աղաքարյանը (Հայաստան) ելույթ ունեցան մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Ի դեպ, եզրափակիչ փուլ անցած բոլոր դաշնակահարները պետք է կատարեն Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը։  Վաղն արդեն  մրցույթի փակման գալա համերգի ընթացքում կհայտարարվեն հաղթողի և դափնեկիրների անունները։

Խաչատրյանի միջազգային մրցույթի պատվավոր հյուրն է աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Պավել Կոգանը:

«Պատիվ եմ ունեցել անձնապես ծանոթ լինել Արամ Խաչատրյանի հետ, նվագել նրա ղեկավարությամբ, և կարելի է ասել, նրա միջոցով եմ ծանոթացել Հայաստանի հետ և ձեր երկիրն ինձ համար առանձնահատուկ երկիր է:

Խաչատրյանի մրցույթը  միանշանակ հիանալի գաղափար էր և համոզված եմ, որ այն մեծ ապագա կունենա»:

«Ա1+» -ի հարցազրույցը Պավել Կոգանի հետ: