Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Քաղաքացին 7։30 ից սպասել է Փաշինյանին (տեսանյութ)

Սամվել Սիմոնյանը Հրազդան քաղաքի բնակիչ է: Այսօր առավոտյան, ժամը 7:30-ից կառավարության դիմաց սպասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իր խնդիրը ներկայացնելու համար, սակայն չի կարողացել հանդիպել:

Քաղաքացին Հրազդան քաղաքում ունի երկհարկանի տուն, որը 1988 թվականի երկրաշարժից հետո 4-րդ կարգի վթարային է համարվել: Այսօր Սիմոնյանի պահանջն այն է, որ իր տան ապամոնտաժման և վերակառուցման համար գումար տրամադրեն:

Նա բազմիցս դիմել է մարզպետարանին, քաղաքապետարանին, սակայն ստացել է պատասխան, որ գումար չունեն՝ տրամադրելու համար:

«Ես դիմում եմ իմ կառավարությանը, որպեսզի գումար տրամադրեն, ես տունս ապամոնտաժեմ կամ ինչ որ տեղ մի կառույց կառուցեմ, որպեսզի դստերս հետ բնակվեմ»,- ասում է Սամվել Սիմոնյանը: