Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունիսի 14-ը

Վերաքննիչ քրեական դատարանում   Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն  ներկայացրեց դատավոր Արմեն Դանիելյանին։ 

Վերջինս նշեց, որ իրենց համար կասկածելի է թվում այն, որ «Երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնարարվել է հենց ձեզ»։

«Մեր դիտարկմամբ դա տեղի է ունեցել ձեր անձնի առանձնահատկություններից ելնելով։ Այն անձինք, որոնք որոշել են, որ գործը պիտի քննեք դուք չի կայացնի այնպիսի դատական ակտ, որը կհակասի դատախազության դիրքորոշմանը։ Այս դառարանի կազմը ձեւավորվել է կամայականորեն»,-ասաց Հայկ Ալումյանը։

Պաշտպան Ալումյանի միջնորդությանը միացավ Ռոբերտ Քոչարյանն ինչպես նաև պաշտպանական խմբի մյուս անդամները՝ Արամ Օրբելյանը, Ռուբեն Սահակյանը և ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը:

Դատական նիստին մասնակցում էին նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը և Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Վերջինս հայտնեց, որ կծանոթանա կրիչով միջնորդությանը, նոր կասի միանում է, թե չէ Ալումյանի միջնորդությանը։

Քոչարյանը եւս միացավ միջնորդությանը։

Տուժողի ներկայացուցիչ  Սեդա Սաֆարյանը հայտարարեց՝ միջնորդությունը ձեւականության տարր է պարունակում։ Նա նշեց, որ դատավորը Քոչարյանի տարիներին է դատավոր նշանակվել, սակայն ներկայացված հիմքով չեն միանում բացարկին։

Դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ քրեական գործի հատորների քանակն ավելացել է և որ այդ մասին տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից՝ 83 հատոր դատական գործը դարձել է 88 հատոր:

Գործի ավելացած հատորների բովանդակությանը ծանոթանալու նպատակով պաշտպանները խնդրեցին տրամադրել հատորները և ժամանակ: Ուստիև, դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 14֊ին:

Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց մինչև հունիսի 14-ը, ժամը 10.30։

Վերաքննիչ քրեական դատարանում տեղի  է ունենում Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի,  Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը: