Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Գրած է չծխել, բայց վարորդները ծխում են». ուղեւորները տրանսպորտի վիճակի մասին (տեսանյութ)

«Վարորդների վարելու ձևը անկանուն է, շատ կոշտ են վարվում և մակարդակը ցածր է».  Քաղաքացիները դժգոհում են Երևանում տրանսպորտի աշխատանքից.

«Մեքենաների մեջ տեղ չկա նստելու, ուշ-ուշ են աշխատում»,- նշում է հարցմանը մասնակցած քաղաքացին և առանձնացնում է հատկապես առավոտյան ժամերի ծանրաբեռնվածությունը:

Վարորդների կողմից ծխախոտի օգտագործումը ևս քաղաքացիների կողմից դժգոհության է արժանանում, քաղաքացիների խոսքով որոշ վարորդներ զգուշացնելուց հետո դեն են նետում ծխախոտը, բայց կան նաև վարորդներ, որ շարունակում են ծխել:

«Մեջը գրած է «չծխել» , բայց իրենք ծխում են»,-նշում է քաղաքացին: