Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Քոչարյանի գործով դատից առաջ դատարանի բակում լարված է (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում քիչ անց՝ ժամը 12։00֊ին  տեղի կունենա  Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի,  Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը:

Այս պահին արդեն բազմամարդ է  դատարանի բակը։ Այստեղ են Ռոբերտ Քոչարյանի համակիրները եւ ընդդիմադիրները։ 

Այստեղ է  Մարտի 1-ի զոհերից  Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, որը պատրաստվում է մասնակցել դատականի նիստին։

Հիշեցնենք, որ  բողոքարկվում   են   մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումները։