Բացել լրահոսը Փակել լրահոսը
giphy (1)
A A
Հասարակություն

Օրացույց.12-ը հունիսի. սպանվում է Մոնթե Մելքոնյանը, ՀՅԴ-ն հեռացնում է Ռոլանդ Շառոյանին (տեսանյութ)

1993-ի հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մազիրլի գյուղի մատույցներում սպանվում է արցախյան պատերազմի հրամանատար Մոնթե Մելքոնյանը։ Նա Արցախ էր եկել 1991-ի սեպտեմբերին, որտեղ ձեռք է բերում Ավո մարտական կեղծանունը։ 1

1997-ի հունիսի 12-ին օրենքին կողմ քվեարկած պատգամավոր Էդվարդ Եգորյանը, հայտարարում է, որ Ազգային Ժողովը պետք է ցրվի։  

2000 թվականի այս օրը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը իշխանությունը տոնում էր այդ երկրի ինքնիշխանության օրը։ Այս երկրների միջեւ առկա հարաբերությունները Սերժ Սարգսյանին չեն բավարարում։

Ողջաբերդ գյուղի բնակիչները 2001-ի այս օրը փակել էին Երեւան-Գառնի ճանապարհը։ Նրանք կառավարությունից ուզում են ստանալ սողանքների հետեւանքով քանդվող տների գումարային փոխհատուցումը։ 

2009-ի հունիսի 11-ի հետընտրական հանրահավաքում Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը պարզաբանում է, թե ինչու են եվրոպացի դիտորդները Երեւանի ավագանու ընտրությունները բնորոշել առաջընթաց;

2012-ի այս օրն անհանգիստ է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։