Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն, հենց նրանք են հիմնական մուտիլովչիկները. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

«Աբովյանցին է հաղթել», -Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով նախօրեին Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Վահագն Գևորգյանի հաղթանակին:

Նա կարծում է, որ իր աջակցությունը գործող և արդեն վերընտրված քաղաքապետ Վահագն Գևորգյանին անհրաժեշտ չէր: «Քաղաքապետը աշխատող, իր գործը ապացուցած էր, դրա կարիքը չկար, որ ես նախընտրական քարոզչությանը մասնակցեմ»,- հայտարարեց Ծառուկյանը և հավելեց.

«Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե ես մասնակցեի նախընտրական քարոզչությանը՝ ինչ կլիներ»։

Գագիկ Ծառուկյանը նաև անդրադարձավ հունիսի 8-ին «Քաղաքացիական  պայմանագրի» թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենայի հրկիզմանը: Նրա խոսքով՝ դա սարքած գործ էր:

«Մենք շատ ուրախ կլինենք, որ գործը բացահայտվի: Եթե չբացահայտվի, ուրեմն իրավապահները իրենց տեղում չեն։ Մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն, հենց նրանք են հիմնական մուտիլովչիկները, որ այդ ձևի քայլերի են գնում»,- ասաց Ծառուկյանը:  ԲՀԿ ղեկավարը տեսակետ հայտնեց, որ վարչապետն անձամբ պետք է պարտադրի, որ այդ գործը բացահայտվի: