Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130241
A A
Քաղաքականություն

Արդարադատության նախարարը չխոսեց իր հրաժարականի պատճառների մասին (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիների կապը պետական կառույցների հետ այսօր ավելի հեշտ է եւ թափանցիկ։ Այդ գործում օգնության են գալիս էլեկտրոնային հարթակները։

ՀՀ կառավարությունը եւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը այսօր ներկայացրին Հայաստանում էլեկտրոնային կառավարման գործիքների արդյունավետությունն ու ոլորտի զարգացման հեռանկարները։

Միջոցառումը տեղի ունեցավ «www.e-request.am» էլեկտրոնային հարցումների միասնական հարթակին նվիրված իրազեկման արշավի շրջանակում։

«Էլեկտրոնային հարթակներն էական նշանակություն ունեն հանրային ծառայությունների հասանելիության եւ որակի բարձրացման, քաղաքականության մշակման գործընթացում մասնակցային եւ ներառական գործընթացի, իշխանության մարմինների թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովման համար»,-իր ելույթում նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։


ՀՀում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ Եվրոպական միությունը աջակցում է Հայաստանում էլեկտրոնային կառավարման զարգացմանը, աջակցում է նաեւ ֆինանսապես։ «Այս ոլորտում ԵՄ-ի աջակցության շարունակականությունն ապացույց է, որ մենք հավատարիմ ենք այս համագործակցությանը եւ գնահատում ենք մեր փոխադարձ նվաճումները»,-ասաց պարոն դեսպանը։

Հանդիպմանը ներկա էր նաեւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Մինչ հանդիպման մեկնարկը, լրագրողները փորձեցին Արտակ Զեյնալյանից ճշտել իր հրաժարականի ի պատճառները, սակայն պարոն նախարարն ասաց, որ ի ու հարցերին կպատասխանի ԱԺ բյուջեի կատարողականի ներկայացումից հետո։