A
A
Ոստիկանության փոխգնդապետը լրագրողներին համեմատում է «հաստավզերի» հետ.1-in.am (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Աբովյանի ընտրատեղամասերից մեկի մոտ կանգնած և մայթեզրերին նստած լրագրողներին է մոտեցել ոստիկանության փոխգնդապետ, Գառնիի բաժանմունքի պետ Գիզիրյանը և ասել, որ ոչ ոք իրավունք չունի «բորդյուրներին» նստել։
«Ահազանգ է եղել, որ «հաստավիզները» նստած են բորդյուրներին, նստած էին ձեր լրագրողները։ Ես չեմ ուզում որևէ մեկին բացատրություն տամ, որ նստած էին եղել լրագրողները, էդ ա եղել հարցը»,- ասաց փոխգնդապետն ու ակնհայտ ագրեսիվ կերպով սկսեց լրագրողներին դիտողություններ անել բեյջերը ճիշտ կրելու և մայթեզրերին չնստելու վերաբերյալ։
Տեսանյութը՝ 1in.am-ի