Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տատս ասում էր՝ քթի ծակ ունենայիք՝  հասկանայիք, որ դա սուտ պատմություն է» (տեսանյութ)

Քաղաքականություն
nikolay, nkar

«Լուսավոր Հայաստան» -ի պատգամավոր՝ Գևորգ Գորգիսյանի ելույթին արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:  Վերջինս նշել էր, որ ոստիկանները ծեծել են մի քաղաքացու։

«Այս պատմությունը ով որ ձեզ պատմել է, սուտ է ասել:  Հայաստանում բացառում եմ, որ 100%-ով նման դեպքով մարդուն ճանապարհին բռնեն, ծեծեն, հետո դնեն մեքենան: Նման բան Հայաստանում անգամ նախորդ իշխանության ժամանակ տեխնիկապես էլ հնարավոր չէր»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Ըստ պատգամավորի՝ այդ պատմություն հորինողը մասնագետ չի եղել, իսկ Գևորգ Գորգիսյանն էլ պիտի հոտառություն ունենար և հասկանար, որ այն սուտ է:
«Տատս ասում էր՝ քթի ծակ ունենայիք՝  հասկանայիք, որ դա սուտ պատմություն է, հետևաբար, կարծում եմ, այդպես պետք չէր դրամատիզացնել»,- նկատեց Բաղդասարյանը։
Պատգամավորը Գևորգ Գորգիսյանին խոստացավ ընդմիջմանը բացատրել, թե ինչու է այդ պատմությունը սուտ: