Ոստիկանները քաղաքացուն բռնել` ծեծել են ու բաց են թողել ոչ մի բանի համար. Գորգիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում՝ մինչեւ արտահերթ նիստի օրակարգային հարցերին անցնելը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը պատմեց երեկ գիշերը տեղի ունեցած ինչ-որ միջադեպի մասին։
Ըստ նրա՝ երբ մի քաղաքացի իր վարձակալած տարածքի դուռը փորձել է փակել, այդ ընթացքում նրան մոտեցել են երկու սևազգեստ մարդ՝ հարբած, ներկայացել որպես ոստիկան, որոնք կասկածել են, թե քաղաքացին թալանում է այդ տարածքը և հրելով նրան մոտեցրել են դեպի մեքենան:
Քաղաքացին պահանջել է նրանց փաստաթղթերը, պարզել է, որ ոստիկաններ են: Ըստ նրա՝ քաղաքացուն ծեծել են, հասցրել ոստիկանության բաժանմունք, որտեղ նրանց ավելացել են ևս մի քանի ոստիկան ու կրկին սկսել ծեծել այդ քաղաքացուն:
Այդ ամենից հետո նրանց է մոտեցել մի ոստիկան, որն ըստ պատգամավորի՝ հավանաբար թաղայինն է եղել, որը ճանաչել է է քաղաքացուն և գործընկերներին տեղեկացրել, որ նա այդ տարածքի վարձակալն է: Դրանից հետո ոստիկանները քաղաքացուն բաց են թողել:
«Այսինքն բռնել՝ ծեծել են, ու բաց են թողել ոչ մի բանի համար: Սա չպետք է անհետևանք մնա: Արդեն հաղորդում տվել ենք հանցագործության մասին»,- տեղեկացրեց պատգամավորը:
Գևորգ Գորգիսյանը ԱԺ ամբիոնից հրավիրեց ոստիկանապետի ուշադրությունը:
Աավելի վաղ այդ դեպքի մասին իր ֆեյսբուքյան էջում պատմել էր նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: