Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Ucraft-ի բացառիկ համագործակցությունը մի շարք հայկական վճարային համակարգերի հետ

Ucraft-ը ներկայացնում է իր նոր համագործակցությունը Իդրամ, Ամերիաբանկ և Ինեկոբանկ վճարային համակարգերի հետ։ Համաձայն այս համագործակցության՝ Ucraft կայքերի ստեղծման հարթակում կարող եք հիմնել առցանց խանութ, վաճառել ապրանքներ կամ ծառայություններ և դրա դիմաց կայքում գրանցված օգտատերերը կարող են վճարումներ իրականացնել՝ կցելով իրենց քարտային/վիրտուալ հաշվեհամարները և կատարել ակնթարթային վճարումներ։

 

Հայաստանյան օգտատերերը գնումներ իրականացնելու համար այլևս կարիք չեն ունենա օգտվել PayPal-ից կամ միջազգային այլ վճարային մեթոդներից։ Ucraft-ը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին դյուրին և ապահով վճարումներ կատարել: Այս գործառույթի շնորհիվ այժմ Դուք կարող եք ընդլայնել Ձեր բիզնեսը տեղական շուկայում՝ թույլ տալով օգտատերերին հեշտությամբ գնումներ կատարել Ձեր խանութից։ Բացի դրանից, ապագայում նախատեսվում է ընդլայնել հայաստանյան գործընկեր-բանկերի ցանկը։

 

Նշենք, որ Ucraft-ը “drag and drop” տեխնոլոգիայով աշխատող վեբկայքերի բիլդեռ է, որի օգնությամբ ցանկացած անձ կարող է ստեղծել բիզնես կայք և լայն հնարավորություններ ունեցող առցանց խանութ։ Ucraft-ը հիմնադրվել է 2014 թվականին և հանդիսանում է հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներից մեկը։