Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Արսեն Արծրունին պատմում է՝ ինչ է կատարվում խցում. Հարցազրույց՝ մաս 2-րդ

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի գրադարանի գրքերին  «Դրոյի» հայտնի գործով ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին ծանոթ չէ։ Ասում է՝ իրենց մասնաշենքում, որը «Ա1+»-ին նկարահանել չթույլատրվեց, ունեն իրենց  գրադարանը։ 

Խցում նա բնակվում է մեկ այլ ցմահ դատապարտյալի Աշոտ Մանուկյանի հետ։  Խուցը չորս տեղանոց է, բայց իրենք  երկուսով են։ Կատակում է՝  գրքերն այնքան շատ են, որ տեղ չկա։

Աշոտ Մանուկյանը հեռակա բարձրագույն կրթություն է ստանում, ինքն՝ արդեն ասպիրանտուրական. պատրաստվում է ատենախոսություն պաշտպանել։ Թեման՝  դատապարտյալների հոգեչափումն է. վստահեցնում է, որ այդ գործոնը եթե հաշվի առնեն դատարանները դատավճիռներ կայացնելիս, դրանք ավելի քիչ սուբյեկտիվ կընկալվեն։ 

Սիրելի գրքեր չունի։ «Տարբեր օրեր՝ տարբեր  գրքեր, տարբեր իմաստներ»,- ասում է Արսեն Արծրունին։

«Ա1+»-ի հետ հարցազրույցի երկրորդ մասում նա պատմում է՝ ինչու էր  մի քանի ամիս առաջ դիմել, որպեսզի իրեն կրկին տեղափոխեն «Նուբարաշեն»ՔԿՀ, ինչ էր  տեղի ունենում բանտում եւ արդյո՞ք  այդ խնդիրները վերացել են։