Բացել լրահոսը Փակել լրահոսը
20190603_100410
A A
Հասարակություն

Ցուցարարները ներս մտան

Աժ-ի դիմաց հավաքվել են բեռնափոխադրող և կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներն ու պահանջում են չեղարկել Պետական տուրքի և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը, որոնցով նախատեսվում է նաև տուրք սահմանել ցեմենտ ներմուծելու համար։ Տուրքի չափը յուրաքանչյուր տոննայի համար վերջին ընթերցմամբ սահմանվել է 14 հազար դրամ` 22 հազար դրամի փոխարեն: Նպատակը մրցակցային շուկայում հավասար պայմաններ լինելն է, սակայն կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Գևորգ Դանիելյանը դեմ է որոշմանը։ Նա մեկնաբանում է. 

«Այսօր յուրաքանչյուր կառուցապատող հնարավորություն ունի գնալ Իրան և  ցեմենտ ներկրել։ Արդյունքում՝ նորից անհավասար մրցակցություն է ստեղծվելու, որից միայն տուժելու ենք»։

Ցուցարարները մասնակցել են օրինագծի հետ կապված աշխատանքային խմբի քննարկումներին, բայց այդ ընթացքում հստակ թվեր տուրքերի վերաբերյալ չեն նշվել։ Ըստ ցուցարարների՝ այն բացասական ազդեցություն է ունենալու աշխատաշուկայում, և դրանից տուժելու են ոչ միայն տնտեսվարող սուբյեկտները, այլև սպառողները։

«Մեզ համար կարևոր է, որպեսզի մեր շահերը պաշտպանեն, բայց եթե օրինագիծն ընդունվի, մենք մեր բողոքի ձայնը տարբեր կերպ փորձելու ենք արտահայտել և մարդկանց ապացուցել, որ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն էժան ցեմենտ գնելու»,- ընդգծեց ցուցարար Գևորգ Դանիելյանը։ 

Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները ներս մտան ԱԺ՝ հանդիպելու   հանձնաժողովի անդամների հետ: