Բացել լրահոսը Փակել լրահոսը
giphy
A A
Հասարակություն

Օրացույց.3-ը հունիսի. Սաթիկ Սեյրանյանը հրավիրվեց առերեսման. ճնշում թերթի նկատմա՞մբ (տեսանյութ)

1997-ի այս օրը ԱԺ դարպասների մոտ բողոքի ցույցի էին անում թոշակառուները։ Նրանք բավարար չէին համարում հաշմանդամություն ունեցողների եւ թոշակառուների համար նույն օրը քննարկվող օրինագծի սահմանած արտոնությունները։

2000-ի մայիսի 3-ին «Առավոտ» օրաթերթի թղթակից Սաթիկ Սեյրանյանն Արցախի դատախազության կողմից իրազեկվել էր, որ մի քանի օր անց հրավիրվում է առերեսման նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ կատարված մահափորձի գործով մեղադրյալ Վարդան Թաշճյանի հետ։ Խմբագրակազմը փաստը համարում է ճնշման փորձ թերթի նկատմամբ։

2001-ին որոշվեց, որ այլեւս Երեւանում հողհատկացումներն արվեն բացառապես միջազգային աճուրդով։ Իսկ դա չի՞ սպառնում մեր ազգային անվտանգությանը։

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գրիգոր Ոսկերչյանը 2009-ի հունիսի 3-ին դատարանի դահլիճում հայտարարեց, որ ինքն իրականում մեղադրվում է ընտրախախտումներ բացահայտելու համար։

2011-ին ՀԱԿ-ը, Լեւոն Զուրաբյանի ղեկավարությամբ, 5 հոգանոց բանակցային խումբ էր ձեւավորել ճգնաժամից դուրս գալու ուղիների վերաբերյալ իշխանության հետ բանակցություններ վարելու համար։ Իշխանությունն, ընդունելով երկխոսության անհրաժեշտությունը, չէր ընդունում բանակցության առարկան՝ արտահերթ ընտրությունների անցկացում՝ համարելով, որ նման անհրաժեշտություն չկա։