Ջրային տնտեսության կոմիտեի շենքը շրջափակված է (տեսանյութ)
Արմավիրում ջրային տնտեսության կոմիտեի շենքը շրջափակված է: Աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերը, որը չեն ստացել արդեն 2 տարի: Դիմել են կառավարությանը, որտեղից 2 օր ժամանակ են խնդրել:
Աշխատակիցների խոսքով՝ Կոմիտեի նորանշանակ նախագահ Ռազմիկ Գաբրիելյանը իրավիճակը պայմանավորում է Կոմիտեի հաշիվների վրա փետրվարին դրված կալանքով:
«Կոմիտեի նախագահն ընդամենը 15 օր առաջ կանչել էր, ասաց մինչև կալանքները չհանվի մենք ոչինչ անել չենք կարող»,- Բերքաշատ- Արաքս 1 ուղղության պետ Աբրահամ Գինոսյանը:
Աշխատակիցների խոսքով՝ մի քանի ամիս աշխատավարձ չստանալուց հետո էլ շարունակում էին աշխատել, քանի որ մտածում էին՝ եթե դադարելու դեպքում հնարավոր է, որ աշխատավարձն ընդհանրապես հրաժարվեին վճարել:
«Էս պետությունը ինչքան ուժ ունի մեզ խաբում է: Բոլորս եկել ենք մեր շահերը պաշտպանելու համար, բայց արի ու տես՝ ոչ մի լուծում չկա էս խնդրին:Ամենացածր աշխատակցից մինչև ամենաբարձր պաշտոնյային ոչ ոք հաշվի չի առնում»,- դժգոհում են աշխատակիցները: