Մեքենաների մեջ բենզինի փոխարեն ջուր լցրած սպան մենակ չի գործել. ՊՆ խոսնակ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով լրատվամիջոցների այն հրապարակումներին, որոնցում նշվում էր, որ ՊԲ զորամասերից մեկում իրականացված ստուգումների արդյունքում բացահայտվել է, որ այդ զորամասի սպան 11 մարտական մեքենաներից հանել է բենզինը և բաքի մեջ ջուր լցրել։
Հովհաննիսյանը մասնավորապես գրել է.
«ՉԷի ուզենա այս թեմայով արձագանքել, սակայն ստիպված եմ: Ցանցում լույսի արագությամբ տարածվող լուրը մի տականք սպայի մասին, որը խոտանել է տեխնիկաներ իրականում եղել է վաղուց, նա մենակ չի եղել, գործել են մի քանի հոգով` ինչպես սպաներ, այնպես էլ զինվորներ: Գործը վաղուց է բացահայտված իր բոլոր իրավական հետևանքներով: Շատ եմ ցավում այս ամենի համար, սակայն ցավոք մեր մեջ կան նաև տականքներ: Խնդրում եմ այս ամենը չկապել որևէ արտաքին կամ ներքին երևույթի հետ, դասական հանցագործություն է, որը գտնում է իր արժանի` ԻՐԱՎԱԿԱՆ հանգուցալուծումը»: