«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի ֆուտբոլի 2019թ չեմպիոն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը:
Երեւանի «Արարատ-Արմենիան» վերջին խաղում 1:0 հաշվով հաղթելով «Բանանցին», վաստակեց 61 միավոր եւ առաջ անցավ առաջատար «Փյունիկից»: Միակ գոլը 11մ հարվածով խփեց փյունիկցիների լավագույն ռմբարկու Անտոն Կոբյալկոն:
Այդպիսով, մեկուկես տարվա պատմություն ունեցող «Արարատ-Արմենիան» առաջին անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոն: Մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց «Փյունիկը», 3-րդ՝ «Բանանցը»: Անցած տարվա չեմպիոն «Ալաշկերտն» այս տուրում 1:3 հաշվով պարտվեց «Լոռիին» եւ ձեռքից բաց թողեց բրոնզե մեդալներ նվաճելու լավ հնարավորությունը:
«Արարատ-Արմենիան» գալիք մրցաշրջանում հանդես կգա ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման փուլում, իսկ «Փյունիկը», «Բանանցը» եւ «Ալաշկերտը» կխաղան Եվրոպայի լիգայի նախնական փուլում: