Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bananc ararat 30.05.
A A
Սպորտ

ՈՒՂԻՂ. «Բանանց» - «Արարատ-Արմենիա». խաղ չեմպիոնության համար (տեսանյութ)

Այսօր եզրագիծը կհատի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 2018/19թթ առաջնությունը:

Վերջին՝ 36-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց հետ կհանդիպեն Երեւանի «Բանանցն» ու «Արարատ-Արմենիան»: Դաշտի տերերը հաղթելու դեպքում կգրավեն 3-րդ տեղը, իսկ հյուրերը՝ 2-րդ: Ոչ-ոքիի դեպքում «Բանանցը» կարող է դուրս մնա մրցանակային եռյակից, եթե «Ալաշկերտը» հաղթի «Լոռիին»:

«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղալու դեպքում կրկին կմնա 2-րդ հորիզոնականում, իսկ ահա հաղթելու դեպքում թիմը կշրջանցի առաջատար «Փյունիկին» եւ առաջին անգամ կհռչակվի Հայաստանի չեմպիոն:

«Բանանց» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը կմեկնարկի ժամը 17:00-ին: Խաղի ուղիղ եթերը՝ ստորեւ: