A
A
Բռնցքամարտ. Հովհաննես Փափազյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ
Աջակցիր «Ա1+»-ինՌումինիայի Գալաց քաղաքում ընթացող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազը բրոնզե մեդալ: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի մամուլի ծառայությունը:
Իսկ ահա քառորդ եզրափակիչ մտած մեր մյուս մարզիկները՝ 48կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 54կգ քաշային Վահագն Գալստյանը եւ 66կգ քաշային Միխայիլ Զախարյանը, պարտվեցին մրցակիցներին եւ դուրս մնացին պայքարից:
Այսօր կայանալիք կիսաեզրափակիչ մենամարտում Հովհաննես Փափազյանը կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Սելիկ Բուրաքի հետ:
Եզրափակիչ մենամարտերը կանցկացվեն մայիսի 31-ին: