Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport baku debosh
A A
Սպորտ

Անգլիացի երկու ֆուտբոլասերներ հոսպիտալացվել են Բաքվում

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որտեղ այսօր տեղի կունենա ֆուտբոլի Եվրոպայի լիգայի «Չելսի» - «Արսենալ» եզրափակիչ խաղը, ընդհարում է տեղի ունեցել անգլիացի երկրպագուների միջեւ:

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, անցած գիշերը տեղի ունեցած անկարգությունների պատճառով,  երկու երկպագուներ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մի մասին՝ առաջին օգնություն են ցույց տվել տեղում: Ադրբեջանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Առայժմ հայտնի չէ, թե որ թիմի երկրպագուներն են տուժել: Ակումբները հանդես չեն եկել պաշտոնական հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ երեկ Բաքվի ոստիկանները հատուկ ստուգել էին «Արսենալի» երկու երկրպագուների ինքնությունը՝ այն բանի համար, որ նրանք կրելիս են եղել Հենրիխ Մխիթարյանը մարզաշապիկը: