Բացել լրահոսը Փակել լրահոսը
sargis, nkarrrrr
A A
Քաղաքականություն

Միտում չունենք լրագրողների գործունեությունը խոչընդոտել. «Իմ քայլի» պատգամավոր (տեսանյութ)

Մամուլում վերջին օրերին տեղեկություններ էին շրջանառվում, որ «Իմ քայլը» խմբակցությունը ցանկանում է սահմանափակել լրատվամիջոցների աշխատանքը Ազգային ժողովում:

 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդոյանը դիմելով լրագրողներին նշեց, որ  խմբակցությունում մտադրություն չկա նրանց գործունությունը սահմանափակել:

«Ցանկանում եմ փարատել ձեր մտահոգությունները և վերահաստատել, որ «Իմ քայլը» խմբակցության համար  գործունեության հրապարակայնությունը սկզբունքային է և մնալու է այդպիսին: Չենք ունեցել, չունենք, և չենք էլ ունենալու միտում լրագրողների գործունեությունը սահմանափակելու կամ խոչընդոտելու համար»,- ընդգծեց պատգամավորը: