A
A
Սերբիան Կոսովոյի սահմանին զինտեխնիկա է կուտակել
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես հայտնի է Սերբիայի նախագահը հրահանգել է մարտական պատրաստվածության բերել Զինուժը։ Հրահանգի համաձայն, բանակը զինտեխնիկա ու ռազմական ավիացիա է կուտակել Կոսովոյի հետ սահմանին։
Այս մասին տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները։
ԵՄ-ն Կոսովոյին և Սերբիային զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել՝ կապված Կոսովոյի հյուսիսային հատվածում լարվածության հետ:
Հիշեցնենք, որ իրավիճակը լարվել էր երեքշաբթի առավոտյան 13 սերբերի ձերբակալությունից հետո: