Բացել լրահոսը Փակել լրահոսը
gox
A A
Պաշտոնական

Ճամբարակի դպրոցներից մեկից աշակերտները գողություն են արել

Ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի դպրոցներից մեկից տարբեր իրեր են գողացել։

Տեղի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Ճամբարակում ապրող 16-ամյա երեք պատանի, որոնք սովորում են տասներրորդ դասարանում։

Նրանք ներկայացվել են բաժին ու բաց թողնվել։ Գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել է։ 

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Ոստիկանություն