A
A
Հովհաննես Գաբուզյանը Chicago Open-ում բաժանել է 2-10-րդ տեղերը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստ Հովհաննես Գաբուզյանը հաջող է հանդես եկել Chicago Open 2019 շախմատային փառատոնում:
Գլխավոր մրցաշարում մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, երեք մասնակիցների հետ բաժանել է 2-10-րդ տեղը: Հովհաննես Գաբուզյանը իր հետ նույն հորիզոնականները կիսած շախմատիստների հետ կբաժանի մրցանակային հիմնադրամը:
Մրցաշարի հաղթող է դարձել ադրբեջանցի գրոսմայստեր Վասիֆ Դուրարբայլին, որը միայնակ վաստակել է 7 միավոր: