Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport futzal
A A
Սպորտ

«Լեոն»՝ Հայաստանի 2019թ ֆուտզալի չեմպիոն

Երեկ եւ այսօր կայացել են Հայատանի ֆուտզալի բարձրագույն խմբի պրոֆեսիոնալ առաջնության 17-րդ տուրի հանդիպումները:

 «Արմենիա Թրավելը» հաղթել է «Արմավիրին»՝ 13:6, իսկ «Լեոն» Գյումրիում պարտության է մատնել  «Կումայրիին»՝ 14:7:

Այդպիսով, «Լեոն» վաստակել է 39 միավոր եւ ժամանակից շուտ դարձել Հայաստանի չեմպիոն, քանի որ նրան հետապնդող «Արմենիա Թրավելը», որը երկու խաղ ունի, արդեն ետ է մնում 8 միավորով: