Բացել լրահոսը Փակել լրահոսը
Region Capture
A A
Քաղաքականություն

Դատավոր Ալեքսանդր Ազարյանը գիտական կոչումից չի զրկվի

«Դատավոր Ալեքսանդր Ազարյանը գիտական կոչումից չի զրկվի»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը և հավելեց, որ մեխանիզմ չկա, որով նրան կզրկեն այդ կոչումից:  Վերաքննիչ դատավորի ատենախոսության մեջ 17 էջը արտագրված է այլ աշխատանքներից։ Սմբատ Գոգյանն ասաց, որ պարզվել է դատավորի ատենախոսությունում համընկում է եղել երկու այլ ատենախոսությունից։ Համընկումը եղել է Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու և Տիգրան Նահապետյանի ատենախոսությունից։

«Նրանցից մեկը պաշտպանել էր Ալեքսանդր Ազարյանից առաջ, մյուսը՝ հետո»,- ասաց Սմբատ Գոգյանը:

ԲՈԿ-ում սեփական նախաձեռնությամբ  որևէ մեկի ատենախոսությունը չեն ստուգել: Սմբատ Գոգյանն ասաց, որ յուրաքանչյուրը կարող է  ահազանգ հնչեցնել և նրանք դրա հետքերով կգնան:

Հարցին, թե հնարավո՞ր է Ալեքսանդր Ազարյանի պարագայում քաղաքական դրդապատճառ է եղել, Սմբատ Գոգյանն ասաց.

«Միգուցե կա, բայց նախաձեռնողը ԲՈԿ-ը չի: