Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0129942
A A
Քաղաքականություն

Կնասպանության դեպքերը պայամանավորված են ոչ միայն օրենքի բացերով, այլև ավելի խորքային են. իրավապաշտպան (տեսանյութ)

Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենում «Ընտանեկան բռնության կանխարգելումը Հայաստանում. նարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով ազգային համաժողով։

Համաժողովին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ համահիմնադիր իրավապաշտպան Գոհար Շահնազարյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, ՀՀ ԱՆ մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, ՀՀ ԿԳ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը, ՄԻՊ հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Նինա Փիրումյանը, ՀՀ ԱՆ ԻԿ և ՎԾԻ կենտրոնի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը, ԱԺ «Իմ քալը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Մարիա Կարապետյանը և այլք։

Իր ելույթում Գոհար Շահնազարյանը նշեց, որ կանանց նկատմամբ բռնությունների կանախարգելման վերաբերյալ դեռևս առկա են բացեր և կնասպանության դեպքեր կան արձանագրված։

«Օրեր առաջ նախկին ամուսինու կողմից դանակահարվեց 37-ամյա Կարինե Հակոբյանը։ Իսկ երեք օր առաջ Բասեն գյուղում սպանվեց ևս մի կին և նրա որդին»,- հիշեցրեց Շահնազարյանը՝ շեշտելով, որ նույնիսկ օրենքի առկայության դեպքում 2019 թ. արդեն կա մահացած 6 կին, որոնց տարիքը 88-24 տարեկան է։

Սակայն ըստ իրավապաշտպանի՝ այս դեպքերը պայմանավորված են ոչ միայն օրենքի բացերով, այլև ավելի խորքային ու բազմակողմանի են։

 

Մանրամասները տեսանյութում