Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

ԵԱ. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմը հայտնի է

Հունիսի 3-9-ը Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում կանցկացվի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները:

Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մրցատեղի կմեկնեն 9 ըմբիշ՝  Գևորգ Սուքիասյանը (55 կգ քաշային կարգ), Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Հակոբ Բաղդասարյանը (87 կգ) և Սամվել Սիմոնյանը (130 կգ):

Թիմը Իսպանիա կմեկնի հունիսի 1-ին: