Բացել լրահոսը Փակել լրահոսը
hratap155879590940321898980808020162
A A
Պաշտոնական

Պարզաբանում. Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածի վերաբերյալ

Պարզաբանում. Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածում մինչև հիմնանորոգումն սկսելը կատարվում են ժամանակավոր անցանելիության ապահովման աշխատանքներ

Վանաձոր-Դիլիջան ճանապարհի անցանելիության ապահովմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ վերջին օրերին տարածվում են տարբեր հրապարակումներ և մեկնաբանություններ:
 
Այդ առիթով պարզաբանում ենք. Վանաձոր-Դիլիջան ճանապարհը գտնվում է այս տարվա հիմնանորոգման ծրագրում, հետևաբար այն ընթացիկ պահպանության ծրագրում ներառված չէ: Այստեղ փոսային նորոգումներ նախատեսված չեն: 
 
Հաշվի առնելով, որ հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է մեկնարկել հունիսի կեսին, շինարարին առաջարկվել է որպես ժամանակավոր լուծում իրականացնել անցանելիության ապահովման աշխատանքներ՝ մինչև հիմնանորոգման մեկնարկը: 
 
Հանրապետությունում վերջին օրերին տեղացող անձրևների պայմաններում շինարարը համապատասխան տեխնիկայի միջոցով կատարում է փոսերի տեղային չորացում: 
 
Հիմնանորոգման աշխատանքներից առաջ առկա ասֆալտբետոնե ծածկը ամբողջովին փոխարինվելու է նոր ծածկով: Տարածաշրջանը սպասարկող ընկերությունն  այդ աշխատանքները իրականացնում է իր միջոցներով:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն