Բացել լրահոսը Փակել լրահոսը
sona foto
A A
Մշակույթ

Խաչատրյանի մրցույթին կոնսերվատորիան գումար չի տրամադրի (տեսանյութ)

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նորընտիր ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն այս տարի դիմորդների բարձր ցուցանիշ է կանխատեսում: Դիմումների ընդունելության հենց առաջին օրը երկու հարյուր դիմում են ստացել: Կատարողական բաժիններն են ավելի շատ դիմորդ ունենում՝ ժողովրդական գործիքների, էստրադային-ջազային ամբիոնները:

«Իհարկե, ես կցանկանայի, որ  դասական գործիքների և կոմպոզիցիայի ու տեսական ամբիոնների դիմորդների քանակն ավելանար: Ցավով պետք է նշեմ, որ անցյալ տարի կոմպոզիցիայի բաժնում անգամ մեկ դիմորդ չենք ունեցել: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ակադեմիական բուհ է և այդ ճանապարհով պետք է ընթանա»,- ընդգծում է տիկին Հովհաննիսյանը:

Այս ուսումնական տարվա ամփոփիչ համերգներին, այդ ժամանակ դեռ ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը հրավիրել էր տարբեր նվագախմբերի և երգչախմբերի ղեկավարների, որ վերջիններս ծանոթանան ու տեղյակ լինեն կոնսերվատորիան ավարտող սաների  պոտենցիալ հնարավորությունների հետ, ապագայում իրենց կոլեկտիվներում նրանց աշխատանքի ընդգրկելու նպատակով: 

Կոնսերվատորիայի խնդիրները շատ են և լուծվելու են առաջնահերթ կարգով: Հիմնականում բոլոր խնդիրների հիմքում ֆինանսների սուղ լինելն է, որ փորձում են լրացնել հիմնադրամների, դրամաշնորհների միջոցով: Տիկին Հովհաննիսյանի խոսքով, սա է հիմնական պատճառը, որ այս տարի կոնսերվատորիան ֆինանսական աջակցություն չի կարողանա ցուցաբերել Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթին:

«Մրցույթին հատկացումներ չեն լինի, քանի որ մեր ֆինանսներն ուղղված են լինելու դասախոսների աշխատավարձերի բարձացնելուն: Ի դեպ, իմ պաշտոնավարման արդեն երկրորդ ամսից, երբ ես դեռ պաշտոնակատար էի, դասախոսների աշխատավարձերը բարձրացել են 30 տոկոսով»,- ասաց նա: