Բացել լրահոսը Փակել լրահոսը
levon, nkar
A A
Քաղաքականություն

Մարտի 1-ի զոհերի ծնողները երբեք չեն հաշտվի այս պետության հետ, եթե Քոչարյանը և իր հանցակիցները չպատժվեն. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

Ազգային ժողովում շարունակվում է  անցումային արդարադատության վերաբերյալ լսումները: «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի մոտ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  ազատ արձակվելուց հետո տպավորություն է ստեղծվել, որ անցումային արդարադատության փոխարեն  ունենալու ենք անցողիկ արդարադատություն:

Լևոն Զուրաբյանը կարծում է, որ հակամարտություն կա պետության և հասարակության միջև, պատճառը տարիներ շարունակ պետության կողմից մարդկանց իրավունքների ոտնահարումն է  եղել:   

«Անցումային արդարադատության նպատակը  պիտի լինի այդ հակամարտության հաղթահարումը: Երբ որ մենք ասում ենք՝ հաշտեցում, ես համաձայն չեմ, որ այդ հաշտեցումը պետք է լինի գիշատիչների հետ: Հաշտեցումը պիտի լինի քաղաքացու և պետության միջև: Այսօր մենք ունենք զինադադար, որը պայմանավորված է նրանով, որ ժողովուրդը այսօրվա իշխանությանը դեռ վստահում է և ակնկալիք ունի, որ իշխանությունը նրան  կտանի պետության հետ հաշտեցման ուղով»,- վստահեցրեց Լևոն Զուրաբյանը և հավելեց.

«Մարտի 1-ի զոհերի ծնողները և հասարակությունը երբեք չի հաշտվի  այս պետության հետ, եթե Ռոբերտ Քոչարյանը և իր հանցակիցները չկրեն արժանի պատիժ»: