Բացել լրահոսը Փակել լրահոսը
saqunc, nkar
A A
Քաղաքականություն

Մարդիկ չպետք է հետապնդվեն իրենց քաղաքական հայացքների համար. Արթուր Սաքունց (տեսանյութ)

Ազգային ժողովում շարունակվում է անցումային արդարադատության մասին լսումները, որոնց մասնակցում են նաև ՀԱԿ ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Մարտի 1-ի  զոհեր  Գոռ Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի հայրերը՝ Սարգիս Քլոյանը և Ֆարմանյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար  Արթուր Սաքունցը ելույթ ունենալով նշեց, որ  նիստերի դահլիճում կան մարդիկ, որոնք նախկին  երեք նախագահների օրոք արդարադատության  հետ խնդիրներ են ունեցել:

«Գտնում եմ, որ չպետք է ունենանք 4-րդ իշխանությունը, որի օրոք նույնպես կունենանք քաղաքական հետապնդումներ, անարդարություն կամ պետության զավթվածության խնդիր և դրա համար կան բոլոր նախադրյալները:  Մարդիկ չպետք է հետապնդվեն իրենց քաղաքական հայացքների համար, մարդիկ չպետք է սեփականազրկվեն կամ սպառնալիք ստանան, որ կսեփականազրկվեն իրենց քաղաքական հայացքների համար, մարդիկ չպետք է խոշտանգվեն, մարդիկ չպետք է սպանվեն և երկրում չպետք է լինի անպատժելիություն»,- ի պատասխան այն հարցերին՝ թե Հայաստանին  անցումային արդարադատություն պե՞տք է, թե՞ ոչ,  ընդգծեց Սաքունցը:

Պետության զավթումը նա չի կապում անձերի հետ: Համոզված է՝ այնպես չէ, որ օրենքները լավն են եղել: 

«Վստահեցնում եմ, որ օրենսդրության և սահմանադրության մակարդակով է պետությունը զավթված եղել: Այնպիսի մեխանիզմներ են եղել, որ հնարավորություն չէր տալիս, որ մենք կարողանանք իշխանություն ձևավորենք, արդարադատություն ակնկալենք»,- հավելեց նա: 

Ազգային ժողովի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը համոզմունք ունի, որ արդարադատության համակարգում անելիքներ կան, բայց մի՞թե բավարար չէ ՀՀ օրենսդրությունը: Նա վստահեցրեց՝ քաղաքական կամք կա:

«Մենք չպետք է բերենք փողոցային մակարդակի կամ այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որ ոչ մի օրենք չի գործում, սահմանադրական երաշխիքները չկան, և այնպիսի անմխիթար վիճակ է, որ այլ մոտցում չկա»,- ասաց նա: