Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչո՞ւ են ձախողվել երկրները, երբ կիրառել են անցումային արդարադատությունը. Կ .Զադոյան (տեսանյութ)

Իրավաբանների հայկական ասոցիացիան երկու ամիս առաջ հրապարակել է «Անցումային արդարադատության  մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում միջազգային փորձի լույսի ներքո» զեկույցը, որն ուղարկվել է վարչապետին և Ազգային ժողովի նախագահին:

«Միջազգային փորձի ուսումնասիրությունը  ցույց տվեց, որ անցումային արդարադատությունը ձախողվում է այն երկրներում, եթե չի եղել անցումային արդարադատության համակարգ ձևավորելու վերաբերյալ անկեղծ պատրաստակամություն և առանց այդ գործընթացում  շահագրգիռ դերակատարների  ներգրավման»,- հայտարարեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ  Կարեն Զադոյանը:

Իրավաբանների հայկական ասոցիացիան ուսումնասիրել է 35 երկրի փորձ: Անցումային արդարադատության գործիքակազմը 4-ն է՝ քրեական արդարադատության իրականացում, ճշմարտության որոնում, փոխհատուցման ծրագրեր և համակարգային բարեփոխումներ:

Կարեն Զադոյանը ներկայացրեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի առաջարկները:

«Հայաստանում անցումային արդարադատության իրականացման դեպքում, այն պետք է բխի  Հայաստանի ներպետական միջավայրից: Անցումային արդարադատությունը սահմանադրությամբ սահմանված նպատակներին հասնելու միջոց է, որը հնարավոր չէ հասնել այլ կոնվենցիալ միջոցներով»,- ընդգծեց Կարեն Զադոյանը:

«Անցումային արդարադատության մեխանիզմների  կիրառման ենթական գործերի շրջանակը անհրաժեշտ է ներառել հասարակությունից և պետությունից թալանված գումարների վերաբերյալ կոռուպցիոն  հանցագործությունների վերաբերյալ գործերը, այդ թվում ՝ գերակա հանրային  շահի պատճառաբանությունով հասարակության և պետության կարիքների համար անձանց սեփականության օտարման վերաբերյալ գործերը: Համապետական ընտրություններում  և հանրաքվեներում տեղ գտած զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ գործերը, դրանցից ածանցյալ գործերը, օրինակ 2008թ. Մարտի 1-ի վերաբերյալ գործը»,- հավելեց նա: