Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Փաշինյանը պարտավոր է անուններ տալ․Վահան Բաբայան (տեսանյութ)

Հայ հեղափոխական դաշնակցությունը հանրահավաք է կազմակերպել Ազատության հրապարակում։

 Հանրահավաքին ներկա էին ՀՅԴ գործիչներ՝ հասարակական-քաղաքական գործիչ Կիրո Մանոյանը, ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը, հասարակական-քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը, ԱԱԾ նախկին փոխնախարար, հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանը, «Նախագահ Քոչարյանի աջակիցներ» դաշինքի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Հակոբյանը և , ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Շուշան Պետրոսյանը, ԱԺ նախկին պատգամավոր, «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, քաղաքագետ Մենուա Հարությունյանը, հասարակական գործիչ, իրավաբան Արգիշտի Կիվիրյանը, ՓՊ նախկին նախագահ, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանը, հասարակական-քաղաքական գործիչ, նախկին ՀՅԴ-ական Ռուբեն Հակոբյանը, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, «Ադեկվադ» ՀԿ անդամները   և այլք։

Լրագրողների հետ զրույցում Վահան Բաբայանն ասաց, որ բացասական է վերաբերում Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչին։ «Դա սահմանադրությանը դեմ ուղղված քայլ է»,- ընդգծեց Բաբայանը։

Դատաիրավական բարեփոխումները, քաղաքական գործչի խոսքով, ժողովրդին փողոց հանելով չեն իրագործվում, այլ՝ մասնագետների և փորձագետների միջոցով։ Փաշինյանի կոչի մեջ Բաբայանը ենթատեքս է տեսնում ու այն կապում է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հետ. «Որովհետև ինչո՞ւ դա չէր անում մեկ ամիս առաջ, ինչո՞ւ դա չարվեց հեղափոխության օրերին»։

Մանրամասները տեսանյութում