Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Խաչիկյանը մասնակցում է տնտեսական հանցագործության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին ուղղված նիստին

Արդարադատության նախարարի տեղակալը Ստրասբուրգում մասնակցում է տնտեսական հանցագործության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին ուղղված նիստին

ՀՀ  արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մայիսի 22-ից 24-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցում է  «Միջոցառումներ՝ ուղղված Արևելյան գործընկերության տարածաշրջանում տնտեսական հանցագործության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին» տարածաշրջանային ծրագրի տեխնիկական կոմիտեի նիստին:
            Այն իրականցվում է  ԵՄ/ԵԽ գործընկերության երկրների համար նախատեսված «Գործընկերություն՝ արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակում:

Փոխնախարար Խաչիկյանը ներկայացրել է Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի ոլորտում կենսագործվող քաղաքականության մշակման առանձնահատկությունները:

Անդրադարձ է կատարվել նաև հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորմանը, հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում նախատեսվող միջոցառումների իրականացման հնարավորություններին:
            Միջոցառման շրջանակում բարձր է գնահատվել Հայաստանի Հանրապետության կառավարության ձեռնարկած հետևողական քայլերը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին:

 

   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն