Բացել լրահոսը Փակել լրահոսը
pashinyan-nikol-634x445
A A
Քաղաքականություն

Անպայման պատվաստման տարեք ձեր երեխաներին. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ֆբ-յան իր էջում գրել է, որ հանդիպել է Հարալդ Զուր Հաուզենին.

«Այսօր հյուրընկալեցի Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ Զուր Հաուզենին, ով արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պրոցեսում «Պապիլոմա» վիրուսի ազդեցության հայտնաբերողն է. նաեւ մեծ դեր է ունեցել պատվաստանյութի ստեղծման գործում:

Մանրամասն քննարկում ունեցանք, որի արդյունքներով եւս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր ծնողներին՝ անպայման պատվաստման տարեք ձեր երեխաներին:

Իմ բոլոր երեխաները ընդունել են բոլոր տարիքային պատվաստումները»,- գրել է վարչապետը: