Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Լույսի» առաջարկը մասամբ ընդունվեց. «Սուրբ» բառը ավելացավ միայն Գ.Լուսավորիչ փողոցի դեպքում (տեսանյութ)

Երևանի ավագանին քննարկում է  Մովսես Խորենացու, Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Լուսավորչի փողոցների անվանումների վրա ավելացնել «Սուրբ» բառը։ 
 
Առաջարկը «Լույս» խմբայցությանն է։
Ըստ «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանի՝ այդ ունի տուրիստական նշանակություն, քանի որ «Սուրբ» ածական կրող փողոցներն ավելի գրավիչ են զբոսաշրջիկների համար։ 
 
«Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովը հետաքրքրվեց, թե արդյո՞ք «Լույս» խմբակցությունը հաշվարկել է անվանափոխությանը հետ կապված հնարավոր ծախսերը։
 
Ի պատասխան Վարդանյան ասաց, որ ցուցանակների  փոփոխման հետ կապված ֆինանսական հարցերով հնարավոր են որոշ գումարային ներգրավումներ, սակայն դեռևս մանրամասն հաշվարկ արված չէ։
 
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանն ասաց, թե արդյո՞ք այս քայլով չի նվազեցնում հայոց պատմության այլ ճանաչված անձանց դերը, ինչպիսիք են՝ Կոմիտասը, Սիամանթոն, ինչպես նաև Ցեղասպանությանը զոհերը ։
 
Արձագանքելով Դավիթ Խաչատրյանին և Էռնեստ Ավանեսովին՝ «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը հարցադրում արեց, թե ինչո՞ւ չէին խոսում, երբ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում էր անվանափոխել Եվրոպայի հրապարակը, Լեմկինի փողոցը։
 
«Իմ քայլը» անդամ Լեւոն Զաքարյանը, պատասխանելով Անի Խաչատրյանի հարցադրմանը ասաց, որ վերոնշյալ առաջարկները ժամանակին եղել են արտգործնախարարության կողմից, ոչ թե «Իմ քայլ»-ի։
 
Առաջարկը  Խորենացի եւ Մաշտոցի փողոցների դեպքում չընդունվեց։ Գրիգոր Լուսավորիչ փողոցի  դեպքում անցավ։