Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Էմերի. «Ես չեմ կարող ստիպել Մխիթարյանին գալ մեզ հետ Բաքու» (տեսանյութ)

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կոչ է անում երկրպագուներին հարգել Հենրիխ Մխիթարյանի որոշումը Եվրոպա լիգայի եզրափակիչը բաց թողնելու վերաբերյալ:

«Դա վատ նորություն է, բայց մենք ոչինչ չենք կարող անել նման երևույթների դեմ: Դա շատ անձնական որոշում է, և մենք պետք է հարգենք նրան: Ես քաղաքական խնդիրները չեմ հասկանում, բայց մենք պետք է հասկանանք նրան:

Ես առավոտյան զրուցել եմ Մխիթարյանի հետ այդ թեմայի շուրջ: Դա անձնական որոշում է: Նա ուզում է խաղալ ու օգնել թիմին, բայց նրանք խոսել են Հենրիխի ու նրա ընտանիքի հետ ու որոշում կայացրել չգնալ:

Ես չեմ կարող նրան ստիպել գալ մեզ հետ: Ինձ համար կարևոր կլիներ, եթե նա գար ու օգներ մեզ իր որակով ու ունակություններով, բայց դա մեր ձեռքերում չէ, ես հարգում եմ նրա որոշումը 100 տոկոսով»,-ասել է իսպանացի մարզիչը:

Իսկ ՈՒԵՖԱ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու շուրջ։

«ՈՒԵՖԱ-ն, համագործակցելով «Արսենալ»-ի հետ, աշխատանքներ է տարել, ինչի արդյունքում Ադրբեջանի իշխանությունների կողմից երաշխիքներ էինք ստացել՝ այդ երկրի տարածքում Մխիթարյանի անվտանգության ապահովման վերաբերյալ:

Այդ երաշխիքների շնորհիվ՝ մենք կարող էինք ապահովել նրա՝ Բաքու անվտանգ ուղևորությունը:

Ակումբը տեղյակ էր այն ջանքերից, որ գործադրել էին ՈՒԵՖԱ-ն և Ադրբեջանի իշխանությունները, բայց որոշեց ֆուտբոլիստին չտանել եզրափակիչ խաղին: Մենք պետք է հարգենք ակումբի և ֆուտբոլիստի անձնական որոշումը»,- նշված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարության մեջ։