Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Վեթինգը նախորդ իշխանության դատավորներին ուղղված չէ. նախարար

Վեթինգը իրականացվելու է առանց խտրականության, որեւէ դատավոր չի թիրախավորվելու: Այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Վեթինգը նախորդ իշխանության դատավորների դեմ ուղղված չէ: Դատական համակարգում եւ դատական իշխանություններում կուտակվել են խնդիրներ, դա ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, եւ որ դրանց անհրաժեշտ է շուտափույթ լուծում տալ, դա նույնպես տարակուսանք չի հարուցում: Վեթինգը առաջին անգամ չի, որ կիրառվում է կամ կիրառվելու է աշխարհում, այս պահին այն կիրառվում է Ալբանիայում՝ եվրոպական կառույցների հորդորով: Այդ իրավունքը դրական գնահատականի է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից»,-ասաց նախարարը:

Նախարար Զեյնալյանը հստակեցրեց, որ վեթինգը անցումային արդարադատության հետ կապ չունի: «Դրանք բացարձակ տարբեր բաներ են եւ անցումային արադարադատությունը պետք է կոչված լինի հաշտեցմանը, սա հետապնդման, վրեժի լուծման գործիք չի: Չի կարելի ընկալել որպես վրեժի գործիք անցումային արդարադատությունը:

Անցումային արդարադատության վերաբերյալ քննարկումներ լինելու են մայիսի 24-ին ԱԺ-ում, դա թողնված է ԱԺ-ին: Միշտ հրատապ է եղել, հիմա ավելի հրատապ է: Որովհետեւ ժամանակը շատ կարճ է, մենք պետք է ստեղծենք անկախ, անկողմնակալ, անաչառ, ոչ խամաճիկ դատարաններ, որպեսզի գործի ազատ մրցակցությունը, որպեսզի մարդիկ կարողանան հարստանալ եւ հարստացնել պետությունը»,-նշեց նախարարը: