Բացել լրահոսը Փակել լրահոսը
Artur-Saqunc
A A
Քաղաքականություն

Դավադրության հոտ է գալիս. Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Առանց դատավարության մյուս կողմերին տեղյակ պահելու քրեական գործով վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու որոշման փաստից դավադրության հոտ է գալիս։

Արդյո՞ք առանց վստահ լինելու, թե ինչպիսին կլինի սահմանադրական դատարանի որոշումը, դատավորը նման քայլի կգնար։

Այսպիսով դատարանն ինքը փակեց իր դռները գործով մասնակից մյուս կողմերի առջև, զրկելով նրանց լսելի լինելու, իրենց դիրքորոշումներն արտահայտելու իրավունքից։

Սա շատ մտահոգիչ վիճակ է ստեղծում։