Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի քաղաքապետարանն իր մաշկի վրա զգում է դատական համակարգի անկատարելիությունը. Հայկ Մարության (տեսանյութ)

Քաղաքականություն Պաշտոնական
Hayk Marutyan 1

Երեւանի քաղաքապետն անդրադարձ է կատարել երկրում դատական իշխանության բարեփոխումների խնդրին՝ քաղաքապետարանի աշխատանքի համատեքստում: 

«Մենք ամբողջ անցած շաբաթ հենց խոսում էինք բոլոր այն դատական գործերի մասին, որտեղ մենք խնդիրներ ունենք, և այսօրվա իրադարձությունները շատ տրամաբանական շարունակությունն են այն ամենի, ինչը տեղի է ունեցել մեր երկրում, ինչը տեղի է ունենում Հայաստանում: Երևանի քաղաքապետարանն իր մաշկի վրա զգում է դատական համակարգի անկատարելիությունը, դատական համակարագի խոցելիությունը: Քաղաքացիների ընդունելության ժամանակ հարյուրավոր քաղաքացիներ գալիս են և տարիներ առաջ դատական վճիռներից բողոքում են: Երբ նայում ես գործը տեսնում ես, որ այդ քաղաքացին հարյուր տոկոսով ճիշտ է, տեսնում ես, որ դատավորը պաշտպանել է ինչ-որ մի օլիգարխի շահերը, ինչ-որ մի կրիմինալ տարրի շահերը: Եվ, ցավոք սրտի, ինչն է ամենահետաքրքիրը, որ այսօր շարունակվում է այդ ամենը, և մեկ տարի է՝ արդեն մենք անցել ենք մեկ այլ ռեժիմի, բայց այս մի համակարգն ուղղակի խանգարում է: Մենք ամեն օր առնչվում ենք բոլոր գործերի հետ և մեր ամեն մի քայլը իրավական մասով ինչ-որ մի խնդիր ունեցող քայլ է, և մենք ուղղակի չենք կարողանում առաջ գնալ, կանգնել ենք ու վերջ: Մենք մեր մասով, այն ինչը չի առնչվում դատական համակարգին, համակարգը տանում ենք առաջ: Բայց սա մեծ խոչընդոտ է մեզ համար, և ես կարծում եմ, որ այս համակարգի առողջացումը շատ կարևոր քայլ է մեր պետության համար»,- ընդգծել է քաղաքապետը: