Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը այցելեց Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների դատարան (տեսանյութ)

 

Րոպեներ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարան եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դատարանի դիմաց հավաքվածները ծափողջյուններով ողջունեցին նրան։ Նա մոտեցավ քաղաքացիներին և ասաց. «Եկել եմ բոլորիդ ասեմ, որ սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, հպարտանում եմ ձեզնով։ Դուխով»: Նա հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել, միայն նշեց, որ բոլոր հարցերի պատասխանը կտա ժամը 12:00-ին։ Նիկոլ Փաշինյանը լուսանկարվեց քաղաքացիներից շատերի հետ և հեռացավ դատարանից։