Բացել լրահոսը Փակել լրահոսը
ain
A A
Պաշտոնական

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են վերամբարձ կռունկից

Մայիսի 17-ին, ժամը 19:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 18 շենքի 9-րդ հարկի մակարդակում աշխատանքներ կատարելիս վերամբարձ կռունկը խափանվել է, քաղաքացիները մոտ 3 ժամ մնացել են կռունկի վրա (մոտ 10 մ բարձրության վրա)․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Փրկարարները վերամբարձ կռունկից իջեցրել են Մ.Դ.-ին (ծնված 1977 թ.) և Վ.Ս.-ին (ծնված 1970 թ.):