Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ֆեդերիկա Մոգերինի. Եվրամիությունն աջակցում է ԼԳԲՏԻ իրավապաշտպաններին և նրանց կազմակերպություններին

Եվրոպական միության անունից ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի
հայտարարությունը ս․թ․ մայիսի 17-ին՝ Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և
բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ

Եվրոպական միությունն այսօր՝ Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հավաստում է նման հանձնառությունը ԼԳԲՏԻ՝ լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս անձանց իրավունքների
պաշտպանությանը և խթանմանը։

Մշակութային, ավանդական, կրոնական արժեքներն ամբողջ աշխարհում գործի են
դրվում հիմնավորելու ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հետապնդումները,
խտրականությունը, բուլիինգը, բռնությունը և համատարած վատ վերաբերմունքը, որը
հաճախ դրսևորվում է ատելության հիմք պարունակող հանցագործություններով և
բռնության ծայրահեղ ձևերով, այդ թվում՝ խոշտանգումներով և սպանությամբ։
Աշխարհի 72 երկրներում սեռական կողմնորոշման վերաբերյալ օրենքներով դեռևս
քրեական պատիժ է սահմանվում նույն գենդերի անձանց միջև ակտերի համար, այլ
երկրների օրենդրական դաշտը չի ապահովում բավարար աջակցություն և չի արգելում
ամենօրյա բնույթ կրող խտրականության տարբեր դրսևորումները ԼԳԲՏԻ անձանց
կյանքի ամենատարբեր բնագավառներում։

Եվրոպական միությունը վճռականորեն վերահաստատում է, որ ԼԳԲՏԻ անձանց
նկատմամբ խտրականությունը խաթարում է Մարդու իրավունքների Համընդհանուր
հռչակագրով ամրագրված մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները։
Եվրամիությունը շարունակում է պայքարել ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրական և
բռնի գործողությունների անպատժելիության դեմ` ինչպես իր տարածքում, այնպես էլ
իր տարածքից դուրս։

Այս համատեքստում Հանձնաժողովը հրապարակել էր ԼԳԲՏԻ անձանց
հավասարության խթանման միջոցառումների ցանկ, որի իրականացումը
նախատեսված է 2016-ից մինչեւ 2019 թվականները։ Այն ընդգրկում է կոնկրետ
միջոցառումներ քաղաքականության համապատասխան մի շարք ուղղություններով,
սկսած խտրականության դեմ պայքարի, կրթության, զբաղվածության,
առողջապահության, ազատ տեղաշարժի, ապաստանի ապահովման, ատելության
խոսքի, ատելություն հիմքով հանցագործություննների ոլորտներից, մինչև ներառում և
արտաքին քաղաքականություն։

Եվրոպական միությունն իր կողմից իրականացվող արտաքին գործողությունների
միջոցով անցկացնում պարբերական քաղաքական երկխոսություններ երրորդ
երկրների հետ և թիրախային ֆինանսական օժանդակության միջոցով աջակցում է
քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։

2016 թվականից ի վեր Եվրամիությունն աջակցել է 16 ծրագրերի իրականացմանն
Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Արեւելյան Եվրոպայի երկրներում,
տրամադրելով 5,2 մլն եվրո օժանդակություն: 2018 թվականին ԵՄ-ն հայտարարել է 10
մլն․, եվրո արժողությամբ առանձին հայտամրցույթ, որը կոչված է աջակցելու ամբողջ
աշխարհի ԼԳԲՏԻ կազմակերպություններին։ Բացի այդ վերջերս ընդունված
Խտրականության դեմ պայքարի վերաբերյալ մարդու իրավունքների ԵՄ ուղեցույցն
ամրապնդում է գործող ԵՄ-ի ուղեցույցները, որոնք նպաստում և պաշտպանում են
ԼԳԲՏԻ բոլոր անձանց կողմից մարդու իրավունքների լիարժեք իրացումը:
ԼԳԲՏԻ անհամար իրավապաշտպաններ պայքարում են անարդարության դեմ և
բարձրաձայնում նրանց իրավունքները, ովքեր կրում ենք ճնշումներ և
խտրականություն, հաճախ ենթարկվում են հարձակումների Եվրոպայում եւ աշխարհի
շատ մասերում:

Այդ կապակցությամբ 2018 թվականի նոյեմբերից Ժողովրդավարության և մարդու
իրավունքների պաշտպանության գործիքի միջոցով Եվրամիությունն աջակցում է
ԼԳԲՏԻ իրավապաշտպաններին և նրանց կազմակերպություններին, որոնք ակտիվ են
այն ոլորտներում, որտեղ ԼԳԲՏԻ անձանց խտրականության վտանգն առավել մեծ է։

Եվրամիությունն, իր անդամ երկրների հետ միասին կշարունակի աջակցել
իրավապաշտպանների այդ կարևոր գործունեությանը և կանգ չի առնի մինչեւ բոլոր
ԼԳԲՏԻ անձինք կարողանան ապրել ազատ և անվտանգ։