Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Մարզեր

Ալավերդու պետական քոլեջում դասադուլ է. պահանջում են տնօրենի հրաժարականը (տեսանյութ)

Ալավերդու Պետական քոլեջի ուսանողների և դասախոսների մեծ մասն այսօր քոլեջի բակում դասադուլ է արել: Նրանք բոյկոտում են քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աստղիկ Ավետյանի աշխատանքը: Ուսանողները նշում են, որ իրենց հետ սպառնալիքներով են խոսում, ուստի՝ մտադիր չեն վերադառնալ լսարաններ:

Ալավերդու Պետական քոլեջի 16 աշխատակիցներ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, նրանցից ութը՝ դասախոսներ են:

Սովորողները Քոլեջի ժամանակավոր պաշտոնակատարի տեղում ցանկանում են տեսնել դասախոսներից մեկին՝ գագիկ Շավինյանին:

Ինքը՝ տնօրենի ԺՊ Աստղիկ Ավետյանն ասում է, որ ազատման դիմումներ ներկայացրած 8 դասախոսներից հինգը առանց դիմումի էլ ազավելու էին աշխատանքից՝ որակավորմանը չհամապատասխանելու պատճառով:

Մանրամասն՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում