Բացել լրահոսը Փակել լրահոսը
50-5
A A
Պաշտոնական

Հայտնի է` ինչն է եղել 20 տարեկան զինծառայողի մահվան պատճառը

Ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը, ըստ նախնական տվյալների, մահացել է մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու՝ «Ուրալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով: Այս մասին ֆբ-յան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:
 
«2019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու ՝ «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով, ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,- գրել է նա: