Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անիմաստ է պատճենել չստուգված շարադրությամբ ձևաթուղթը․ ԳԹԿ պարզաբանումը

Պաշտոնական
qnnutyunner1-3

ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնը պարզաբանում է տարածել, թե ինչու չի թույլատրվում քննասենյակից դուրս բերել 9-րդ դասարանի քննական ձևաթուղթը։ ԳԹԿ պարզաբանումը՝ ստորև․

Ըստ կառավարության 12.04.2012թ. թիվ 597-Ն որոշման,  միասնական քննություններ հանձնողները՝  12-րդ դասարանն ավարտողները, քոլեջների շրջանավարտները, նախորդ տարիների շրջանավարտները և այլն, այսինքն՝ բուհերի դիմորդները,քննության պատասխանի  ձևաթղթերը պատճենահանում և քննասենյակից  դուրս գալիս վերցնում են իրենց հետ:

9-րդ դասարանի հայոց լեզվի կենտրոնացված ավարտական քննությունները կարգավորող՝  կրթության և գիտության նախարարի հրամաններից  ոչ մեկը նման գործառույթ չի նախատեսում՝ ոչ 388-Ն-ը, ոչ էլ 152 Ա/2-ը:

Հիշեցնենք, որ կենտրոնացված քննության թեստում կա շարադրության տարրեր պարունակող առաջադրանք, որը, անգամ քննասենյակից դուրս գալիս ձևաթուղթը պատճենելու դեպքում,  ստուգված չի լինելու:

Քննության ավարտից անմիջապես հետո քննական կենտրոնում այն ստուգելու են հատուկ այդ գործառույթն իրականացնելու համար վերապատրաստված ստուգողները:

Հետևաբար, անիմաստ է պատճենել չստուգված շարադրությամբ ձևաթուղթը:

Աշակերտներն իրենց ձևաթղթերի ՝շարադրության ստուգված մասով սքանին կկարողանան ծանոթանալ արդյունքների հրապարակումից հետո քննության յոթերորդ օրը՝ հունիսի 2-ին,  իրենց դպրոցներին տրամադրված կոդերով, իսկ քննության արդյունքի բողոքարկումը կարող են անել քննության արդյունքի հրապարակման հաջորդ օրը՝ հունիսի 3-ին: